Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:
ԸՕ-ով սահմանվել է, որ քաղաքացին վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից:
Սահմանվել է նաև ՀՀ-ից բացակայությունը հարգելի համարելու 2 հիմք, որոնցից է արտերկրում ԲՈՒՀ-ում ուսումնառությունը: Կատարված ուսումնասիրություններով հերքվել էին Մոսկվայում ուսումնառության տարեթվերի վերաբերյալ գրառումները:
Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում քվեարկությամբ ստացավ 5 կողմ, 1 դեմ ձայներ։