Այսօր՝ հունիսի 11-ին, մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը։
Այն սկսվել է Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին:
Քվերարկության արդյունքները կպահպանվեն, կամփոփվեն և արդյունքների արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո: Արդյունքները կգումարվեն քվեարկության ընդհանուր թվին։
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները: