Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Արարատի մարզում էին։ Այս մասին հայտնում են շարժման մամուլի ծառայությունից։
Նախ, Արարատ քաղաքի բնակիչներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը, որից հետո շրջեցին նաև Ազատավան գյուղում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին մեկնարկել է քարոզարշավը։ Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։