Լրատվական դաշտում այսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլեռի» են նման, քան թե լրագրողի։
Այս մասին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ, իսկ լրագրողը՝ ոչ։
Վարչապետն ասաց՝ պետական պաշտոնյան պետք է ունենա էթիկայի կանոններ և դրանք պետք է խստացվեն, սակայն լրագրողական համքարության կողմից պետք է ստեղծվեն լրագրողական էթիկայի կանոններ և դրանց պահպանման մեխանիզմներ, որոշակի սահմանափակումներ՝ խախտման դեպքում։