Մենք հայտարարել ենք, որ Կոնդի ամառանոցը դարձնելու ենք վերականգնողական կենտրոն։ Այս մասին հայտնեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը։
«Դա նշանակում է, որ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձինք ապրելու են իրենց տներում, շփվելու են իրենց հարևանների հետ և նման պարագայում համը հանելը, ինչ-որ բան անելը ավելի է դժվարանում»,- ասաց երրորդ նախագահը։
Քոչարյանն օրինակ բերեց Անդրանիկ Մարգարյանին, որը 7 տարի եղել է վարչապետ, 7 տարի ապրել է իր տանը և 7 տարի հարևանների հետ կիրակի օրը նարդի էր խաղում։