Անցնող քարոզարշավային շաբաթը բուռն էր և սկանդալային։
«Թող Փաշինյանն իր որդուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի», վերջերս Արագածոտնում ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեզ կներեն» ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահի խոսքին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Նա նշել էր, որ պատրաստ է իր որդուն տալ, որպեսզի ադրբեջանական կողմը փոխարենը վերադարձնի բոլոր գերիներին:
Փաշինյանին արձագանքեցին նաև ՀՀ առաջին և երկրորդ նախագահները։ Վերը նշված բոլոր հայտարարությունները ներկայացնում ենք առանց մեկնաբանության։
Մանրամասները՝ տեսանյութում․