ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տաշիրում՝ քարոզարշավի ժամանակ, դիմելով ներկաներին նշեց, որ վերջին անգամ ճանապարհը նորոգվել է 2003 թվականին:
«Բայց ես այստեղ տեսնում եմ հետաքրքիր շենքեր…. Ուղղակի ձեր բախտը բերել է, որ կա Կարապետյանների ընտանիքը: Ձեր հույսը այս կառավարության հետ չի կապված, եթե սրանց հետ կապված լիներ, ապա ոչինչ չէր լինի, եղածն էլ, երևի, քանդված կլիներ»,- ասաց Քոչարյանը:
Ապա խոսելով ընտրությունների մասին, ասաց. «Հիմա ընտրությունը արժանապատիվ խաղաղության ու ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է: Հիմա ընտրությունը ճգնաժամ ունենալն է կամ թռիչքաձև տնտեսական աճի ցանկությունն է: Մենք գալիս ենք մեկ նպատակով. գալիս ենք անելու ամեն ինչ ձեր հոգսերը թեթևացնելու համար, ճանապարհները վերանորոգելու համար: Ես չեմ ուզում այս իշխանություններից խոսալ, որովհետև սրանք պրծված են, էլ չկան: Նապաստակին ուզում ես երկաթից մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր, մեկ ա նապաստակը մնում է նպաաստակ: Ամենաշատը կարելի է նամապաստակից մի լավ «չախոբիլի» սարքել, ուրիշ բանի պիտանի չի»: