ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսեց գերիների դիմաց քարտեզներ տալու մասին:
«Մամուլում տեղեկություն կա, որ մենք ականապատ դաշտերի քարտեզներ ենք փոխանցել Ադրբեջանին։ Դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը։Բայց ես ուզում եմ ասել, որ մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել։ Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններով անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը: