ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ գերիների վերադարձը:
«Ողջունում եմ 15 ձերբակալվածների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ականապատ տարածքների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին, ինչը կնպաստի ականազերծման աշխատանքներին, – գրել է նա իր Twitter-ում:
Լինդեն նաև նշել է, որ վստահության ամրապնդման այս միջոցները կարող են ՄԻնսկի խմբի համանխագահության ներքո հնարավոր բանակցությունների համար նոր մթնոլորտ ստեղծել:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստան էին վերադարձվել 15 հայ գերիներ։ Գերիներին վերադարձնելու դիմաց Հայաստանն ադրբեջանին է փոխանցել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: