Պատերազմ ամենից շատ այն մարդիկ չեն ուզում, որոնք գիտեն, թե ինչ է պատերազմը, արյունը:
Այս մասին այսօր Նոյեմբերյանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«Մենք պատերազմ չենք ուզում, մեզ վախեցնում են՝ ասում՝ պատերազմը կսկսվի, բայց այդ պատերազմը չի սկսվի: Ադրբեջանական բանակն այսօր այդքան էլ ուժեղ չէ: Շատ զոհեր ու վիրավորներ ունեն, շատ տեխնիկա շարքից դուրս եկավ»,–ասաց Խաչատուրովը: