Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձել է 15 գերիների վերադարձին։
«Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն՝ իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Խոսելով ականապատ տարածքների քարտեզի հանձնման մասին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ 30 տարի այդ տարածքները ականապատվել են:
«Պատկերացնո՞ւմ եք այդ քարտեզները իրենցից ինչ արժեք են ներկայացնում։ Հարց է առաջացնում՝ ինչո՞ւ 15 հոգի, այդ քարտեզները շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, ադրբեջանցիները ականապատ քարտեզների դիմաց 15 հայ գերի են վերադարձրել։