ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում տեղակայված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի թեման:
Այս մասին կիրակի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բայդենի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը, հայտնում է TACC-ը:
Նախագահի օգնականն ասաց, որ Բայդենը Թուրքիայի առաջնորդի հետ զրույցում մտադիր է անդրադառնալ Մոսկվայի ու Պեկինի հետ Անկարայի հարաբերությունների հարցերին:
Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային С-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից:
Անկարայի որոշումը առաջացրեց Վաշինգտոնի և ընդհանուր առմամբ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: ԱՄՆ-ն չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին ասել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել S-400- ից ՝ չնայած Վաշինգտոնի ճնշմանը:
Նա նաև մերժեց պատժամիջոցների սպառնալիքները և առաջարկեց, որ Միացյալ Նահանգները փորձեն իրականացնել դրանք: