Գալիս ենք պրոֆեսիոնալ թիմով՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու վճռականությամբ. Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Շատ ավելի լավ եմ պատկերացնում այն հարցերը, որոնք կան Արմավիրի մարզում՝ ոռոգում, խմելու ջուր, մթերումներ և այլն: Մենք գալիս ենք այդ հարցերին լուծում տալու: Մենք գալիս ենք ապագա կառուցելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք ուզո՞ւմ ենք իրական տնտեսական թռիչքաձև աճ, թե՞ ուզում ենք անկում, որը կա այսօր և լինելու է վաղը, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ իրենց աթոռներին: Մենք ուզում ենք բևեռացված հասարակությո՞ւն, թշնամությո՞ւն ներսում, թե՞ համերաշխություն: Մենք գալիս ենք այդ համերաշխությունը հաստատելու համար: Մենք գալիս ենք մեր ժողովրդին միավորելու համար»,- արմավիրցիներին դիմելով ասաց Ռոբերտ Քոչարյանը: