Տեսանք պարտություն, հազարավոր տղաների մահ։ Տակն ի ՞նչ է մնացել։ Մնացել է քաղաքացիական պատերազմ։ Այս մասին Լոռու մարզում քարոզարշավի ժամանակ նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այդ չմարդը բացահայտ ասում է՝ եթե 60% չտանի, ապա խնդիրներ են լինելու»,-նշել է նա։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՔՊ-ի վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի մուրճով ելույթներին։ Երևի ուզում է, մի անգամ մուրճը ձեռքից վերցնեն ու գլխին տան, որ հասկանա ինչ է, ասել է Սարգսյանը։