Այսօր ևս ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Նիստին ներկա էր ընդամենը 10 պատգամավոր։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնեց, որ ինչպես օրենքն է պահանջում, պետք է 4 ժամ սպասել անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելուն:
Նշենք, որ երեկ նույնպես ԱԺ նիստը չի կայացել՝ կրկին քվորում չլինելու պատճառով։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 7-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում են 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։