Ոմանք տպավորություն են ստեղծել, թե Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին։ Այս մասին Գորայքի իր քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ երեկ Սյունիքում տեղի ունեցած իր հաջողված քարոզարշավը եկավ ապացուցելու հակառակը։
Վարչապետի պաշտոնակատարը Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի բնակիչներին խոստացել է «ապաշնորհ և հակապետական» որոշ պաշտոնյաների պառկեցնել ասֆալտին։
Հանուն ազգային համերաշխության նա այդ պաշտոնյաներին առաջարկել է ինքնակամ պառկել իր նշած տեղերում, ինքնալուսանկար անել ու Facebook-ում տեղադրել։
Մանրամասները՝ տեսանյութում․