ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների թիվը 1064 է:
Ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա հրապարակել է մի փաստաթուղթ, որով, նրա խոսքով, զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ապրիլ ամսին կառավարությանը զեկուցել է, որ անհետ կորածների թիվը 1064 է:
Նկատենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի հրապարակված փաստաթուղթը 2021 թվականի ապրիլի 6-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, այն ժամանակվա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին ուղղված ծախսերի հաշվետվությունն է: