Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Կութ գյուղի բնակիչներից մեկը Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի մուրճին։
Կութեցին ասաց, որ նոր չեն ծանոթանում մուրճ ու մանգաղին, իրենք գյուղացի մարդիկ են և աշխատում են հողագործական գործիքներով։
Մանգաղը նվիրելիս խնդրեցին, որ Քոչարյանը հնձի քաղաքական մոլախոտերին։ Քոչարյանը խոստացավ ըստ նշանակության օգտագործել գործիքը։
Մանրամասները՝ տեսանյութում․