ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերով հայտնեց՝ այսօր՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու կուսակցության եզրափակիչ նախընտրական հավաքը:
Փաշինյանի խոսքով՝ հավաքը դառնալու է ամենամասշտաբայինը նախընտրական քարոզչության ընթացքում:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ժողովուրդն աներկբա հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Մանրամասները՝ տեսանյութում․