«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստ է հեռանալ, եթե ժողովուրդը ցանկանա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք միշտ ասել ենք, որ ընտրություններում հաղթելու է քաղաքացին, և եթե նա որոշի, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք։ Կարեւորն այն է, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվի», – հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ երկրի իրավապահ մարմինները, ինչպես եւ ողջ իրավական համակարգը, միանշանակ կկանխեն ցանկացած հակաիրավական գործողություն։ Որպես օրինակ նա բերել է ընտրակաշառք բաժանած անձանց ձերբակալությունների դեպքերը։ Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրությունների արդյունքում որևէ բախում չի լինի։
Իր հերթին Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կոչ է արել Փաշինյանին կողմնորոշվել, թե իր խոսքերը վերաբերում են իր քաղաքական ուժին, թե ընդդիմությանը: «Դուք նախապես հայտարարում եք, որ կստանաք ընտրողների ձայների 60 տոկոսից ավելին։ Որտեղի՞ց գիտեք, թե որքան ձայն կստանաք, և եթե դուք հայտարարում եք, որ այդքան ձայն կստանաք, ապա ինչի՞ համար եք չորս օրով ամրագրել Հանրապետության հրապարակը հանրահավաքների համար, ինչի՞ն եք պատրաստվում»,- հարցրեց Սարգսյանը։
Մինչդեռ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, անթույլատրելի է, երբ իշխանության ղեկին գտնվող այս կամ այն քաղաքական ուժը սկսում է «խլել» ընտրողների ձայները։ «Ինչի համար պետք է ձեր ուժը ստանա ձայների 60 տոկոսը։ Այն բանի համար, որ երեք տարվա ընթացքում երկրի ՀՆԱ-ի ծավալներն աճել են ընդամենը 5% – ով, տարեկան՝ 1,6% – ով։ Այն բանի համար, որ դուք ընդամենը 7% – ով բարձրացրել եք թոշակները՝ 5,9% – ով աճի դեպքում, ինչն արդյունքում հանգեցրել է կենսաթոշակների փաստացի 1% – ով աճին: Մյու կողմից 11 հազար քառ. կմ տարածք եք տվել»- մշեց նախկին վարչապետը։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ երկիրը հետպատերազմյան իրավիճակում է, և բոլոր քաղաքական առաջնորդները հասկանում են հետընտրական հնարավոր բախումների հետևանքները։ Այդ իսկ պատճառով, ընդգծել է նա, հետընտրական շրջանում Հայաստանում ոչ մի լուրջ միջադեպ չի լինի։
Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի կարծիքով ՝ վերջին 13 տարիների ընթացքում երկրում քիչ բան է փոխվել, Փոխվել են միայն գործող անձինք։ «Հետաքրքիր է ՝ վերջ է դրվելու այս ամենին։ Եթե չլիներ 2008թ. մարտի 1-ը, միանգամայն հնարավոր է, որ մենք այսօր ապրեինք բոլորովին այլ երկրում։ Անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից», – նշել է քաղաքական գործիչը։