Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար: Վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է: Լրագրողների հետ զրույցում իր ընտրությունը կատարելուց հետո այս մասին ասաց«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
«Բարձր էր թե՛ ատելության, թե՛ բռնության քարոզչությունը: Բայց այն ակնկալիքները, որ կային, թե՝ տեսեք ինչեր կլինեն, լավ է, որ չեղան: Այսօր էլ շատ հանգիստ է անցնելու»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․