Չեմ բացառում, որ անելանելի վիճակից իշխանությունը բախումների կգնա, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվելու, մենք սադրանքների չենք գնալու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է և դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը: Իշխանությունը հոգեվարքի մեջ է և դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը:
Նա նշել է, որ դաշինքի վերաբերյալ այսօր տարածված հակաքարոզչական թռուցիկների առումով առնվազն իրավունք ունեն մտածելու, որ դա իշխանության ձեռքի գործն է: