«Պատիվ ունեմ» դաշինքը տեղեկացնում է, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը:
Դեպքի առնչությամբ ահազանգ են հնչեցրել «Պատիվ ունեմ»-ին:
«Ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից»,- հայտնել են դաշինքի էջում։