Մամուլում տարածվում է տեղեկություն այն մասին, որ ամբողջովին հոսանքազրկվել են ՀՀ մեծ քաղաքներն, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Ապարանն ու Արթիկը…
Հայաստանի էլեկտրացանցում Armenia Today-ի աղբյուրը հաստատել է լուրը՝ ասելով, որ հոսանքն անջատվել է մոտավորապես 10 րոպեով, խնդիրը առաջացել է Վրաստանից եկող գծի հետ:
Միացել են ուրիշ գծի ու վերականգնել էլեկտրամատակարարումը: Անջատումը կապ չունի ՀԷՑ-ի հետ, դա բարձրավոլտ ցանցի խնդիր է: Անջատումը համակարգային է:
Armenia Today-ի հետ զրույցում Գյումրիում բնակվող քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ Գյումրիում արդեն երկու-երեք օր այս ժամերին հոսանքազրկվում է ամբողջ քաղաքը՝ մոտ տասը րոպեով: Հովհարային անջատումները գրեթե նույն ժամին են լինում. բացառություն չէ նաև այս օրը։ Նրա խոսքով երեկ էլ է հոսանքազրկում եղել, երբ ընտրական հանձնաժողովի անդամները բավականին ծանրաբեռնված աշխատում էին։
Այսօր էլ հենց հաշվարկի ժամանակ է եղել հովհարային անջատումը։ Նա հայտնեց, որ այսօրվա հոսանքազրկումը Գյումրիում 8-10 րոպե է տևել, այս պահին լույսերը Գյումրիում տվել են։ Համբարյանը հայտնեց նաև, որ Արմավիրում ապրող իր ընկերներն են ահազանգում մարզի հոսանքազրկման մասին։