Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը (687,271 ձայն)։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս (268,165) ձայն ձայն։
Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի կարողացել հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։
Սակայն, ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ Այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 (66,633) տոկոսը։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նոր խորհրդարանում չեն լինի։ Խորհրդարանական շեմը չկարողացան հաղթահարել նաև ՀԱԿ-ը, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը։