Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է ԵԱՀԿ-ի մեծ ներուժը՝ որպես ընդհանուր եվրատլանտյան խնդիրների շուրջ հավասար երկխոսության հարթակ և դրանց լուծման համար կոլեկտիվ դրական որոշումներ կայացնելու համար:
«Մենք տեսնում և գնահատում ենք ձեր հանձնառությունը` ելնելով նման արդյունքների հասնելու շահերից»,- ասել է Լավրովը` բանակցություններ սկսելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, հաղորդում է TACC-ը:
Լավրովը հիշեցրել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն իր այցի հարուստ ծրագիր ունի, այդ թվում՝ ելույթ միջազգային անվտանգության մոսկովյան 9-րդ համաժողովում, ինչպես նաև ելույթ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստում:
Իր հերթին Շմիդը երախտագիտություն է հայտնել Լավրովին «կազմակերպության մեջ այս տարիների ընթացքում անձնական ներդրման համար» և նշել, որ նա որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար «հավատարիմ է հավաստի երկխոսությանը, ինչպես նաև պարտավորությունները խստորեն իրականացնելուն»:
Գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարի հետ այսօր կայացած հանդիպմանը,մտադրություն ունի անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների» :
«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Եվ մենք կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նաև ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- ավելացրել է նա: