«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նաև հավելեց, որ վաղը մամուլի ասուլիս կհրավիրեն և հայտարարությամբ հանդես կգան:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյունքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։