Իշխանությունն անցել է իր պողպատյա մանդատի կիրառմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ առաջադրած մեղադրանքին։
Ըստ նրա՝ այս տարբերակով իշխանությունն ուժեղ լինելու պատրանք է ստեղծում։
«Դատախազը պետք է ներողություն խնդրեր իր թույլ տված սխալների համար, նույնը նաև քննիչները, բայց այն ֆարսը, որը կա՝ փորձ է արվում իրավունքը դնել մի կողմ և տղայական մակարդակով զրույց տանել»,- նկատեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․