Թե՛ Հայրենիքի փրկության շարժման, թե՛ քարոզարավի ողջ ընթացքում ես ասել եմ, որ իշխանության գալու դեպքում մեր առաջնային հարցերը լինելու են երկուսը․ մեր անվտանգային համակարգի արագ վերականգնում, սահմանների պահպանության ապահովում և գերիների վերադարձ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Գերիների վերադարձի հետ կապված իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շատ շահարկումներ։ Մասնավորապես՝ «եթե կարողանում էիր գերիների հերցը 2-3 օրում լուծել, ապա ինչու չէիր լուծում»։
Վանեցյանը հիշեցրեց, որ քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ։ Եվ վերադարձրեց ականապատման քարտեզների տրամադրման պայմանով։ Հարց է առաջանում, եթե կարող էին դրանք տալ ադրբեջանցիներին,ապա ինչու ավելի վաղ չեն արել դա։
Մանրամասները՝ տեսանյութում․