Armenia Tօday-ը շրջել է Տավուշի՝ Ազատամուտ, Կայան, Ոսկեպար բնակավայրերում և զրուցել բնակիչների հետ՝ պարզելու նրանց կարծիքները շրջանառվող լուրերի վերաբերյալ, համաձայն որի՝ Տավուշի մի քանի գյուղ հնարավոր է անցնեն Ադրբեջանին։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի խոսքով՝ GPS-ային սկզբունքով սահմանագծելու դեպքում՝ Ազատամուտ գյուղից երեք շինություն, որոնք ըստ ԽՍՀՄ վերջին քարտեզներից մեկի՝ համարվում են սահմանագիծ Հայաստանի և ադրբեջանական նախկին անկլավներից՝ Բարխուդարլուի միջև, հնարավոր է անցնեն Ադրբեջանին։
Ազատամուտից մի քիչ հեռու Կայանի մի քանի շենք ևս հակառակորդին անցնելու վտանգի տակ են։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշեց, եթե սահմանազատումեր կատարվեն GPS–ի տրամաբանությամբ, թիրախում է հայտնվելու նաև Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում։