ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է BBC News-ին:
«Երբեք ես այդպիսի իրվաիճակում չէի կարող հայտնվել: Եվ սա ոչ թե դատարկ խոսակցություններ են, այլ երկու անգամ իրականության մեջ տեղի ունեցածի արձանագրում՝ սկսած 1992-1994 թվականներին մեր առաջին պատերազմից:
Այդ պատերազմի ժամանակ սկզբում մենք կորցրել էիք Արցախի գրեթե 50%-ը, այնուհետև մենք մեր մեջ ուժ գտանք, հաղթահարեցինք բոլոր բարդությունները և արդեն ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Մենք շատ բովանդակային բանակցություններ ենք վարել, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ոչմիթիզականության կողմնակից էինք կամ ձգձգում էինք բանակցային գործընթացը։ Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։ Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի, ոչ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին։ Ես վարչապետ մնացի միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց ցավոք սրտի ինձ դա չհաջողվեց»,- ասել է ՀՀ 3-րդ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: