Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտը նոր աշխարհաքաղաքական իրողություն է ստեղծել տարածաշրջանում. այն բարենպաստ հիմք է ստեղծել կայուն խաղաղության, տնտեսական վերածննդի և տարածաշրջանային համագործակցության համար:
Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին հղված ուղերձում:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ը, ստեղծված իրողություններին համապատասխան, կարող է էական ներդրում ունենալ կայուն խաղաղության հաստատման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման գործում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի հիման վրա։ Ներկայումս «ազատագրված» տարածքներում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Մենք կցանկանայինք այդ գործընթացում որպես գործընկերներ տեսնել նաև ամերիկյան ընկերությունները»,- նշել է Ադրբեջանի նախագահը, որի խոսքը մեջբերում է Թուրան գործակալությունը: