Խուզարկում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը:
Շոուն շարունակվում է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ էլ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էր հարցաքննվել վկայի կարգավիճակով։
«Սակայն, փաստացի, նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- փոխանցել էր նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։