Ֆրանսիան կարծում է, որ ԵՄ երկրները չպետք է ճանաչեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք ստեղծվել են Ռուսաստանում և Չինաստանում: Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը:
Ելույթ ունենալով France 2 հեռուստաալիքի եթերում՝ նա նշել է.
«Անհրաժեշտ է սահմանափակել այն պատվաստանյութերի ցանկը, որոնցով պատվաստման դեպքում մարդկանց կթույլատրվի մուտք գործել Ֆրանսիա: Մարդկանց մուտքը կթույլատրվի միայն այն պատվաստանյութերով պատվաստվելու դեպքում, որոնց արդյունավետության մեջ մենք վստահ ենք»,- նշել է նա:
Նշենք, որ Հայաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ 3 պատվաստանյութ ՝ ռուսական «Սպուտնիկ V»-ն, չինական «Կորոնավակ»-ը և բրիտանական արտադրության «Աստրազենեկա»-ն: