Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի այսօրվա նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։00֊ից։
Նիստը հետաձգվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ելույթի կեսից։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը միավորել և մեկ վարույթում է քննում քաղաքական ուժերի դիմումները, որոնցով բողոքարկել են 2020 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքը, « Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը», « Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը։