Սահմանդրական դատարանն արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում մերժեց նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի երեկվա միջնորդությունը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Ըստ նրա ՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 52 հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով դատավարական կարգավիճակ չունի:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդել էր, որպեսզի հանրապետության նախագահը որպես վկա հարցաքննվի և պարզաբանի, թե ինչ պայմաններում է որոշել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին։
Հիշեցնենք նաև, որ չորս քաղաքական ուժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ։