Սահմանադրական դատարանը շարունակում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտարարեց, թե 1153 էջ նյութ ինքը չի ստացել և մտահոգություն հայտնեց, թե երբ պետք է ուսումնասիրի այն։
Այնուհետև, քննարկման ընթացքում բանավեճ տեղի ուենցավ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի ու Վահե Գրիգորյանի միջև, այն ընդհատեց դատավորներից Էդգար Շաթիրյանը։
Նա առաջարկեց անհապաղ ավարտել բանավեճն ու անցնել գործի բուն քննությանը։ Շաթիրյանը նշեց, որ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է իրենց ներքին բանավեճը։
Մանրամասները՝ տեսանյութում։