ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է Սահմանադրական դատարան ներկայացնի բոլոր այն խախտումները, որոնք արձանագրվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հուլիսի 10-ին հրապարակեց Դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ դրանով իսկ բավարարելով Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը։
Միջնորդության համաձայն՝ պաշտպանի և նրա գրասենյակի ներկայացրած փաստաթղթերը կարող են էական դեր խաղալ քննվող գործի արդյունավետության բարձրացման գործում: ՍԴ-ում պետք է ներկայացվեն ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաշվետվություններն ու հաղորդումները։
Դրա հետ մեկտեղ Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի մեկ այլ միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու մասին, քանի որ նախագահը չունի համապատասխան կարգավիճակ: