Արցախի օկուպացիան արդեն շատ թանկ է նստում ալիևյան կլանի համար՝ ստեղծելով նաև խնդիրներ ներքաղաքական կայունության համար: Այս մասին գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը։
«2021թ. պետական բյուջեում շուրջ 1,3 մլրդ դոլար հատկացնելով «Ղարաբաղի վերականգնմանը»՝ Բաքուն ստիպված է գնալ մի շարք խնդրահարույց ու սոցիալական դժգոհություն գեներացնող քայլերի: Դրանցից է Ադրբեջանում հուլիսի 1-ից բնական գազի սակագների կտրուկ բարձրացումը:
1200 խմ-ից ավելի սպառող բնակիչների համար (իսկ դա սպառողների մոտ 60%-ն է) սահմանվել է 12 ցենտ սակագինը՝ նախկինում գործող 6 ցենտի փոխարեն: Բարձրացել է սակագինը նաև էլեկտրաէներգիա արտադրող կայանների համար: Շարքային ադրբեջանցիների արձագանքը շատ սուր է, ինչը հատկապես երևում է սոցիալական ցանցերում:
Գրում եմ սա բոլոր նրանց համար, ովքեր կուրորեն հավատում են, որ Արցախի հանձնումն ու հաստատված ստորացուցիչ խաղաղությունը թույլ կտան մոտ ապագայում Ադրբեջանից տնտեսական օգնություն ստանալ, էժան գազ, բենզին ու այլ ապրանքներ ներկրել»,- գրել է Դավթյանը: