Ինչո՞վ է պայմանավորված «Քաղաքացիական պայմանագրի» վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ: «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն այս հարցն ուղղեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին չորս քաղաքական ուժերի հայցով արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ՍԴ նիստին: Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչ վերաբերմունք ունի ՔՊ-ն ԿԸՀ-ի նկատմամբ, որի հիմնական կազմը, այդ թվում՝ նախագահ Տիգրան Մուկուչյանը, երկար տարիներ չի փոխվել և ուղիղ կապ ուներ ընտրությունների անցկացման հետ, որոնք քննադատվում էին ՔՊ-ի կողմից:
Ի պատասխան՝ Բադասյանը կոչ արեց տարբերակել քաղաքական հայտարարություններն ու գնահատականները, հիշել, որ ընտրությունները ոչ միայն ԿԸՀ-ն են, այլ ընդհանուր ընտրական համակարգը: Իսկ որպես փաստարկ՝ նա բերեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, ովքեր ԿԸՀ-ի աշխատանքը գնահատել են որպես թափանցիկ, կոլեգիալ և պրոֆեսիոնալ:
«Ես ճի՞շտ հասկացա, որ դուք վստահում եք ԿԸՀ-ին, վստահում եք Սահմանադրական դատարանին»,- այնուամենայնիվ, հստակեցրեց Զոհրաբյանը:
«Այո»,- վստահեցրեց Բադասյանը: