Շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու քաղաքականությունը։ Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այն բոլոր ուժերն ու անհատները, որոնք ազգային դիմադրողականության պահպանողն են, փորձում են իրենց մեկուսացնել և շարքից հանել։ Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում և Տավուշում, բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին։ Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքների ղեկավարներին փորձում են ձերբակալել ու կալանավորել»,- նկատեց նա։
Այս ամենն Իշխան Սաղաթելյանը կապում է առաջիկայում սպասվող Հայաստանի համար ցավոտ լուծումների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։