Հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։
Օրակարգում 4 հարց է՝ «Պետական տուրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխությունների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» նախագիծը: