ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը:
Շնորհակալություն Բելգիա!
Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձեւում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու եւ երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին: Միաձայն ընդունված բանաձեւում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում եւ Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը: