ԱՄՆ վարչակազմի ղեկավարի Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների ղեկավարների հունիսյան հանդիպման շուրջ։ Այս մասին հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էմիլի Հորնը։
Նրա խոսքով՝ Սալիվանը և Քալընը քննարկել են տարածաշրջանային այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են զարգանալ։
Հիշեցնենք, որ Բայդենի և Էրդողանի բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։