Նախօրեին ՍԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումն անփոփոխ թողեց։ Ըստ օրենքի՝ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստը կանցկացնի հուլիսի 26-ին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը` 66 650 քվե կամ 5.22%։