Պուտինը և Ալիևը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի կատարման ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին կժամանի Մոսկվա, հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նման աշխատանքային այց նախապատրաստվում է»,- TACC-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին, թե Ալիևը մտադիր է այս երեքշաբթի գալ Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նրա խոսքով՝ չի նախատեսվում որևէ փաստաթուղթ ստորագրել։
«Սա աշխատանքային այց է»,- ասել է Պեսկովը: