Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: