Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից առաջարկություն է ստացել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման դիմումը։
Նախագահի աշխատակազմից փոխանցեցին, որ Արմեն Սարգսյանը դիմումները դեռ չի ստորագրել։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ տեղեկությունների՝ Արշակ Կարապետյանը կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին։