Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացմանը, ապա դրանք կարող են միայն ողջունվել: Ընդհանուր առմամբ՝ այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում», – ասել է Պեսկովը `պատասխանելով ԵՄ երկրների վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին: