Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ արտերկիր խոպան գնացած մեր հայրենակիցներին «բերման ենթարկելու» կոչն ուղղված է եղել ճանապարհաշինության ոլորտի զարգացմանը, որպեսզի դրսում ապրող հայրենակիցները վերադառնան և առկա թափուր հաստիքները լրացնեն։
«Աշխատատեղեր ապահովելը զուտ կոչ չէ, հետևաբար, գոնե բովանդակային մի մասը հայրենադարձության գործընթացի ապահովում է աշխատատեղերով»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց Սինանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հեղափոխությունից հետո հայրենադարձության «բում» եղա՞վ, Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ անշարժ գույք են գնել Հայաստանում։
«Ինչ- որ քանակ նաև հայրենադարձվել է։ Նշեմ, որ բում ասելովъ կարող ենք տարբեր բաներ հասկանаլ։ Սակայն, «բում»-ի շարունակականությանը խոչընդոտել են կորոնավիրուսն ու պատերազմը»,- արձագանքեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր Facebook–յան էջում գրել էր․
«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,- նշել էր նա։